24.11.2024
Նորաշենում կորոնավիրուսի հաստատված 8 դեպք կա, որից մեկն ապաքինվել է. Արարատի մարզպետ
prev Նախորդ նորություն

Չնայած դեսպանատան հորդորներին՝ ՀՀ քաղաքացիները շարունակում են մնալ «Դոմոդեդովո»-ում

Մի խումբ ՀՀ քաղաքացիներ շարունակում են գտնվել «Դոմոդեդովո» օդանավակայանում։ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ նրանց հետ տեսակապի միջոցով այսօր ևս շփվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։


«Չնայած մեր հորդորներին և հյուրատներում տեղավորելու առաջարկություններին՝ քաղաքացիների մեծ մասը նախընտրում է մնալ օդանավակայանում։


Շնորհակալ ենք մեր հայրենակիցներին և տարբեր համայնքային կառույցներին՝ այս օրերին տարբեր միջոցներով օդանավակայանում գտնվող քաղաքացիներին աջակցելու համար, այդ թվում նաև՝ սննդի ապահովման և այլ կարգի հարցերով։


Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և քաղաքացիներին անհրաժեշտ սանիտարահիգենիկ պարագաներով (դիմակներ, ձեռնոցներ, անտիսեպտիկ լուծույթներ) ապահովելու կարևորությունը, մեր խնդրանքն ենք ուղղում մեր հայրենակիցներին՝ այս հարցում հնարավորության դեպքում աջակցելու համար։


Օդանավակայանում գտնվողներին վերոնշյալ պարագաների փոխանցման ցանկություն ունեցող մեր հայրենակիցները կարող են մեզ հետ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 8 (925) 052 -55 -28»,- ասված է հայտարարության մեջ։