24.11.2024
Չնայած դեսպանատան հորդորներին՝ ՀՀ քաղաքացիները շարունակում են մնալ «Դոմոդեդովո»-ում
prev Նախորդ նորություն

Հարկ եղած դեպքում ԿԲ նախագահը պետք է ընդդիմանա քաղաքական շահերին. Բաբկեն Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այսօր՝ ապրիլի 16-ին, դիմելով ԿԲ նախագահի թեկնածու Մարտի Գալստյանին, ասաց, որ հարկ եղած դեպքում նա պետք է նույնիսկ ընդդիմանա քաղաքական շահերին:


ԱԺ-ում քնարկման ժամանակ Թունյանը նկատեց, որ ԿԲ այս օրերին բավականին պրոֆեսիոնալ աշխատանք է տարել ֆինանսականա համակարգի կայունությունն ապահովելու համար: «Մի քանի օր առաջ սպասումներ էին փորձում ձեւավորել, որ մեզ մոտ կարող է փոխարժեքը փլուզվել: Այդ առումով նույնպես ամեն ինչ վերահսկողության տակ է, եւ այստեղ նաեւ ԿԲ-ի դերը շատ մեծ է», - ասաց նա՝ հավելելով, որ բացթողումներ եղել են:


«Իհարկե, բացթողումներ եղել են, եւ դա անխուսափելի է, բայց միայն չաշխատող կառույցը կամ մարդը կարող է ապահովագրված լինել բացթողումներից: Ամենակարեւորը, որ ընտրվի այն մարդը, որը կարող է այդ ֆինանսական կայացած ինստիտուտը ոչ միայն պահել, այլ նաեւ առաջ տանել»,- ասաց պատգամավորը:


Նա նաև խորհուրդ տվեց Մարտին Գալստյանին հարկ եղած դեպքում ընդդիմանալ քաղաքական շահերին:


«Մենք ընտրում ենք ԿԲ-ի նախագահ: Սա քաղաքական պրոցես է, բայց մենք ընտրելու ենք ապաքաղաքական կառույցի ղեկավար, եւ ընտրության փաստից հետո, պարո՛ն Գալստյան, դուք արդեն քաղաքականությունից պետք է կտրվեք եւ հարկ եղած դեպքում նույնիսկ պետք է ընդդիմանաք քաղաքական շահերին»,- ասաց Թունյանը:


«ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի տված ամենամեծ օգուտը պայմանավորված է լինելու պրոֆեսիոնալիզմով եւ անկախությամբ», - եզրափակեց նա։