4.04.2026
Հարկ եղած դեպքում ԿԲ նախագահը պետք է ընդդիմանա քաղաքական շահերին. Բաբկեն Թունյան
prev Նախորդ նորություն

ԿԲ նախագահի ընտրությունը տեղի կունենա ապրիլի 17-ին՝ գաղտնի քվեարկությամբ

ԿԲ նախագահի ընտրությունը տեղի կունենա ապրիլի 17-ին՝ ժամը 10։30-12։30 ընկած ժամանակահատվածում։ Այս մասին Ազգային ժողովի ապրիլի 16-ի նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:


Հովակիմյանը հայտնեց, որ ընտրությունն անցկացվելու է գաղտնի քվեարկությամբ, իսկ պատասխանները պարզ կլինեն օրվա երկրորդ կեսին։


Նշենք, որ ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը առաջադրել է կառավարող «Իմ քայլը» խմբակցությունը:


«ԿԲ նախագահի թեկնածուի կենսագրությունը, մասնագիտական որակները, կրթությունը ու արժեքային հենքը հիմք են հանդիսացել «Իմ քայլը» խմբակցության համար առաջադրելու հենց Մարտին Գալստյանի թեկնածությունը» ,- այսօր ԱԺ-ում Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։


Մակունցի հաոզմամբ՝ չափազանց կարեւոր է նաև հանրային ծառայությունը գերակա համարելը, ինչպես նաեւ՝ Գալստյանի տարիներ շարունակ որպես ՀՀ քաղաքացու կեցվածքը։


 


 

Արև ու տաք եղանակ. գարունը վերջնական հաստատվեց Հայաստանում
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար