23.11.2024
Կճոյանի մեղադրանքի հրապարակայնացումը հաջորդեց Կաթողիկոսի դիրքորոշմանը. Մայր Աթոռ
prev Նախորդ նորություն

Պարետի որոշմամբ արգելվել է հանգուցյալի մերձավոր ազգականների մուտքը Հայաստան

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը կրճատվել են։ Նման որոշում է կայացրել պարետի Տիգրան Ավինայնը: 


Կարգավորմամբ՝ առանձնահատուկ դեպքերում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից բացառություն կարող էր արվել առողջապահական, տնտեսական կամ արտադրական անհետաձգելի կարիքների առկայության, ինչպես նաև պաշտոնական այցերի դեպքում կամ հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականներին:


Պարետի որոշման համաձայն՝ հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականների մուտքը արգելվում է, դրույթը այլևս բացառություն չէ։


VERELQ-ը հիշեցնում է, որ պարետը որոշում էր ստորագրել Նորաշեն համայնքի մուտքն ու ելքը փակելու մասին։ Պատճառն այն է, որ գյուղում հուղարկավորության ժամանակ` այլ երկրից ժամանած և կորոնավիրուսով վարակված անձի հետ շփում է եղել` խախտելով պարետի ցուցումները։ Նորաշենը փակ կմնա մինչև ապրիլի 18-ը ներառյալ։