23.11.2024
Հայաստանի և Վրաստանի նախագահները քննարկել են կորոնավիրուսի համավարակն ու դրա հետևանքները
prev Նախորդ նորություն

Պարետի որոշմամբ արգելվում է ելումուտն Արարատի մարզի Նորաշեն համայնք

Կառավարության կայքում հրապարակված Պարետի ապրիլի 15-ի որոշմամբ՝ արգելվում է Արարատի մարզի Նորաշեն համայնք անձանց ու տրանսպորտային միջոցների ելումուտը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաներին, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման:


Մուտք գործելու համար բացառություն է սահմանվել մինչև ապրիլի 15-ը՝ ժամը 24:00-ն, Նորաշենում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքի համար:


Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար ԱԱԾ-ն ու ոստիկանությունը սահմանված վայրերում կտեղադրեն հատուկ անցակետեր ու զննման կետեր՝ համայնքի տարածք թույլատրվող անձանց ու մեքենաների զննումն իրականացնելու համար:


Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից ու գործելու է մինչև ապրիլի 18-ը՝ ժամը 23:59-ը:


Ապրիլի 13-ի տվյալներով՝ Արարատի մարզում կորոնավիրուսի 201 դեպք էր գրանցվել, 600 մեկուսացված կար։ Այս ընթացքում մարզում մահվան 2 դեպք է եղել։ «Արտաշատի» ԲԿ-ում ապրիլի 15-ի դրությամբ բուժվում է 90 պացիենտ։