24.11.2024
Կորոնավիրուսը 73-ամյա տղամարդու կյանք է խլել
prev Նախորդ նորություն

Ո՞վ է մեղավոր, որ Նորաշենը փակ է. Փաշինյանը ներկայացրեց մանրամասներ

Նախօրեին Պարետի որոշմամբ արգելվեց Արարատի մարզի Նորաշեն համայնք անձանց ու տրանսպորտային միջոցների ելումուտը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում պարզաբանեց, թե ինչու են նման խիստ սահմանափակումներ կիրառվում Նորաշենի նկատմամբ: Նա շեշտեց՝ ուզում է, որ հանրությունը տեղյակ լինի այն դեպքին, որ տեղի է ունեցել օրեր առաջ համայնքում:


«Մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներից մեկի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել և դիմումի հիման վրա մեկուսացման մեջ գտնվող անձն ուղեկցվել է թաղման արարողության: Նրան նախապես զգուշացվել է, որ պետք է հեռավորություն պահի: Ոստիկանի և մասնագետի ուղեկցությամբ է եղել, բայց հասկանալի է, որ իրավիճակը հուզումնալից է և նրանք, ի հեճուկս խնդրանքների, հորդորների, չեն պահել պայմանները, գրկախառնվել են և երկու օր հետո մեկուսացման մեջ գտնվող անձի մոտ թեստը դրական արդյունք է գրանցել։ Եվ սրա պատճառով պարետատունը որոշում է կայացրել Նորաշեն համայնքն ուղղակի ամբողջությամբ մեկուսացնել», - տեղեկացրեց Փաշինյանը։


Նրա խոսքով, ոստիկանությունը չի կարող ամեն ինչ հսկողության տակ պահել և քաղաքացիները պետք է հասկանան, որ ամեն ինչ շոտ լուրջ է: Ըստ նրա, ազգակցական հարաբերություններ կան, որ համաճարակային մեր անհատական պահվածքի պատճառով փլուզվում են։


VERELQ-ը հիշեցնում է, որ ապրիլի 16-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված ընդհանուր դեպքերի քանակը հասել է 1159-ի: