Հայաստանի քաղաքացիները տեղյակ չեն՝ ինչպես օգտվել իրենց հասանլիք սոցիալական աջակցության ծրագրերից: Այս մասին ապրիլի 16-ի կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դժգոհելով հասարակության շրջանում տարվող տեղեկատվական քաղաքականությունից:
Խնդրի մասին վարչապետ Փաշինյանը խոսեց կառավարության նիստում սոցիալական աջակցության 13-րդ միջոցառման քննարկման ժամանակ, որով նախատեսվում է ընդհանուր առմամաբ 1,2 մլրդ դրամ միանվագ աջակցություն հատկացնել նպաստառու ընտանիքներին: «Այպիսով մենք նաև աջակցում ենք նաև օրավարձով աշխատողներին, որոնք որևէ տեղ գրանցված չեն: Մենք նրանց գտնում ենք անուղղակի՝ նման ծրագրերի միջոցով», - ասաց Փաշինյանը:
Վարչապետը հանձնարարեց պրոֆիլային գերատեսչություններին և պետական օղակներին լրաջորեն զբաղվել այդ ծրարգերի լուսաբանմամբ, որպեսզի պոտենցիալ շահառումները հստակ իմանան ինչպես օգտվել դրանցից: Նա ասաց, որ երբեմն ինքն է Ֆեյսբուքի միջոցով իրեն նամակ հղած մարդկանց տեղեկացնում, թե ինչպես օգտվել այս կամ այն ծրագրից
«Անձամբ եմ կարդացել իմ ֆեյսբուքյան էջին ուղղված նամակները և կարող եմ ասել, որ ունենք մի քանի խումբ խնդիրներ: Առաջինը՝ շատ մեծ թվով մարդիկ տեղեկացված չեն, որ հանդիսանում են այս կամ այն ծրագրի շահառու: Սա պետք է ազդակ լինի, որ մենք զանգվածային լրատվության միջոցներով, սոցիալական ցանցերով բավարար չափով չենք լուսաբանում, թե որ միջոցառումը, որ խմբին է վերաբերում և ինչ պետք է անի քաղաքացին այդ աջակցությունից օգտվելու համար», - ասաց Փաշինյանը՝ դժգոհելով կառավարության աշխատակազմի «Հանրային կապերի եվ տեղեկատվության կենտրոն» ՊՕԱԿ-ի աշխատանքից:
Նա հանձնարարեց ՊՕԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանին ակտիվորեն զբաղվել ծրագրերի լուսաբանման հարցերով: «Եթե մենք ծրագրի վերաբերյալ տեսանյութ են հրապարակում, որն ունենում է 100 հազար դիտում, դա չի նշանակում, որ մենք լուսաբանել ենք հարցը: Լուսաբանումը կլինի այն, որ Հայաստանում այս ծրագրերի յուրաքանչյուր պոտենցիալ շահառու տեղյակ է, թե որ ծրագրից է օգտվելու», - ասաց նա՝ հավելելով, որ հաճախ խափանվում է նաև օնլայն համակարգը, որի միջոցով մարդիկ նամակրներ են ուղարկում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ համակարգերից մեկը ստեղծվել է չորս օրում և ապրիլի 14-ին գործարկվելուց հետո 40 ժամվա ընթացքում ավելի քան 264 հազար դիմում: «Րոպեում 110 դիմում: Դրանիցից 70 874 դիմումը հաջողությամբ ավարտվել է: Մնացածի մասով թերի լրացման պատճառով խնդիրներ են եղել», - ասաց նա:
Փաշինյանը կրկին դժգոհեց. «Մեր գործն այն չի, որ ինչ-որ բան անենք ուղղակի և կատարողական ցույց տանք: Մեր գործն այն է, որ մարդուն անհրաժեշտ տեցեկատվությունը հասնի, հասնի նաև անհրաժեշտ աջակցությունը: Իսկ մենք այսօր միջոցառումներն ընդունել ենք, ասել ենք, որ այդ աջակցությունը տրամադրելու ենք: Բայց խնդիր ունենք այն ժամանակին տեղ հասցնելու գործում: Բոլորը ուժերը պետք է կենտրոնանան սրա վրա: Կարևոր է, որ այս աջակցությունը րոպե առաջ հասնի մարդուն»: