24.11.2024
Մարդիկ տեղյակ չեն սոցիալական ծրագրերից. Փաշինյանը դժգոհեց ՊՕԱԿ-ի աշխատանքից
prev Նախորդ նորություն

Արցախում 10 քաղաքացի է մեկուսացված․ Կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հաստատվել

Արցախի բուժհիմնարկներում և նախատեսված մեկուսարանններում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված մեկուսացված քաղաքացիների ընդհանուր թիվը 10 է։


Վարակի հաստատման նոր դեպքեր չեն գրանցվել, նոր թեստավորումներ ևս չեն արվել, տեղեկացնում է Հանրապետության առողջապահության նախարարությունը:


Ապրիլի 15-ից Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանի որոշմամբ՝ անձանց տեղաշարժի նոր սահմանափակումներ են մտցվել և սահմանվել է անձանց պարտադիր ինքնամեկուսացում` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։


Արցախում կորոնավիրուսով վարակի 6 հաստատված դեպք կա։