14.02.2026
Արցախում 10 քաղաքացի է մեկուսացված․ Կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հաստատվել
prev Նախորդ նորություն

Ապրանքային դեֆիցիտ չունենք և չենք ունենա. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է՝ ապրանքային դեֆիցիտ չունենք և չենք ունենա:  


«Պարենային անվտանգության ոլորտում՝ սննդամթերքի շուկայում ունենք հուսալի վիճակ: Գները որոշակի տատանումներից հետո վերադառնում են իրենց բնականոն նշաձողերին, բացի մի քանի ապրանքատեսակից: Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ համագործացկության արդյունքում հաջողվել է լուծել ՀՀ-ից բնականոն արտահանումների խնդիրը»,- կառավարության նիստի ժամանակ հայտարարեց  Փաշինյանը:


Նա նաև շնորհակալություն հայտնեց ՌԴ և Վրաստանի գործընկերներին՝ Հայաստանի առաջադրած հարցերին արագ արձագանքելու ու լուծումներ տալու համար։


 

Չինաստանից Հայաստան է ներկրվել 100 հազար թեստերի ռեագենտներ
Հաջորդ նորություն next
 ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը
12.02.2026
ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը