7.06.2025
Ապրանքային դեֆիցիտ չունենք և չենք ունենա. վարչապետ
prev Նախորդ նորություն

Չինաստանից Հայաստան է ներկրվել 100 հազար թեստերի ռեագենտներ

Նախօրեին Չինաստանից Հայաստան է ներկրվել 100 հազար թեստերի ռեագենտներ, որոնք հանձնվելու են Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:


Նրա խոսքով, Հայաստանում սկսելու են արտադրել ՊՇՌ թեստեր։  


Ավինյանի տեղեկացմամբ, չվերթն իրականացվել է ՀՀ ԱԳՆ և ՊՆ աջակցությամբ:


VERELQ-ը հիշեցնում է, որ կիրակի օրը Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադարձել 230 քաղաքացի, օդանավով, բացի այդ, Հայաստան են տեղափոխվել ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, այլ երկրներից Մոսկվա տարանցման ճանապարհով բերված ռեագետներն ու տարբեր անհրաժեշտ պարագաներ։


 

Սոցիալապես անապահով նպաստառու ընտանիքները ևս կստանան աջակցություն. ինչի՞ մասին է խոսքը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին