23.11.2024
ՌԴ-ում հարյուրավոր մեր քաղաքացիներ հայտնվեցին անելանելի վիճակում. դեսպան
prev Նախորդ նորություն

ՀՀ քաղաքացիներ, կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, ռեագենտներ. կայացել է Մոսկվա-Երևան չվերթը

Կիրակի օրը  Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադարձել 230 քաղաքացի: Թռիչքն իրականացրել է «Red Wings» ավիաընկերությունը: Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:  


Նշվում է, որ համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել 201 քաղաքացու անվճար մեկնումը հայրենիք։


«Օդանավով Հայաստան են տեղափոփվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, այլ երկրներից Մոսկվա տարանցման ճանապարհով բերված ռեագետներն ու տարբեր անհրաժեշտ պարագաներ։


Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում «Հայաստան» համահայկական հիմնադրամին («Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ) մոտ 60 քաղաքացու՝ հայրենիք անվճար վերադարձի ապահովման հարցում ցուցաբերած աջակցության համար։


Միևնույն ժամանակ նշենք, որ Հայաստան մեկնել ցանկացող, բայց նշյալ չվերթով մեկնել չկարողացած 8 քաղաքացի օդանավակայանից տեղափոխվել է «Նոյ» հյուրանոց, իսկ 30 քաղաքացի՝ Պոդոլսկում գնտվող ժամանակավոր կացարան»,- ասվում է գրառման մեջ: