19.04.2025
Անցյալը խմբագրելու ցավոտ գործընթաց. ԱԺ-ն ընդունեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը 73-ամյա տղամարդու կյանք է խլել

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։


73-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում։


«Բուժման ընթացքում առաջացել է խրոնիկ հիվանդությունների սրացում` սրտի ռիթմի խանգարում` պերսիստենտ ձև, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ»,- Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։


Ապրիլի 15-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք է արձանագրվել, 61 քաղաքացի առողջացել է։

Ո՞վ է մեղավոր, որ Նորաշենը փակ է. Փաշինյանը ներկայացրեց մանրամասներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար