24.11.2024
Վարչապետը դադարեցրել է գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի լիազորությունները
prev Նախորդ նորություն

Սպառված գազի և էլեկտրաէներգիայի գումարի փոխհատուցման գնային շեմն ընդլայնվել է

Կառավարության որոշմամբ ընդլայնվել է սպառված գազի և էլեկտրաէներգիայի գումարի փոխհատուցման գնային շեմը:


Կառավարությունը գործարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ ծրագիրը։ Այն ևս վերաբերում է կոմունալ վճարումներին։


Ըստ էության, սա նշանակում է սպառված գազի և էլեկտրաէներգիայի գումարի փոխհատուցման գնային շեմի ընդլայնում։


Ըստ այդմ, շահառու են հանդիսանալու այն անձինք, որոնց կոմունալ վճարումները փետրվար ամսին կազմել են՝ բնական գազի սպառման գծով՝ 10 001-30 000 դրամ էլեկտրաէներգիայի գծով՝ 5001-10 000 դրամ ներառյալ։


Ընդ որում, աջակցությունը տրամադրվելու է սպառած էլեկտրաէներգիայի և գազի դիմաց 30 տոկոսի չափով։


Որոշման երկրորդ կետով առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մինչեւ 2020 թվականի ապրիլի 17-ը կազմակերպել միջոցառման իրականացումը:


Հիշեցնենք, որ 11-րդ միջոցառումը վերաբերում էր այն բաժանոդներին, որոնք փետրվարին օգտագործել էին մինչեւ 10 հազար դրամի գազ եւ մինչեւ 5 հազար դրամի էլեկտրաէներգիա: Նրանց դեպքում՝ փոխհատուցումը 50 տոկոս էր: