Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն ` ժամը 14.00-ի դրությամբ Արցախի Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 29443 ընտրող (ընտրողների 28,4 տոկոսը): Այս մասին հայտնում են Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի` ստորև. Ստեփանակերտ- 7951 ընտրող կամ 20.4% Ասկերանի շրջան- 4254 ընտրող կամ 35.7% Հադրութի շրջան- 3320 ընտրող կամ 39.0% Մարտակերտի շրջան- 4294 ընտրող կամ 33.00 % Մարտունու շրջան- 5491 ընտրող կամ 31.9 % Շահումյանի շրջան- 646 ընտրող կամ 30.8% Շուշիի շրջան- 1187 ընտրող կամ 30.2% Քաշաթաղի շրջան- 2202 ընտրող կամ 31.0 % Երևան 1-98 ընտրող կամ 11.8 %-ը: