20.04.2025
Առողջապահության ոլորտի աշխատակիցները էլեկտրագնացքներով կերթևեկեն անվճար. ՀԿԵ
prev Նախորդ նորություն

Պուտինն առաջարկում է ԵԱՏՄ-ում առանցքային ոլորտների համար մաքսատուրքերը զրոյացել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել Եվրասիական միության տարածքում առանցքային ոլորտների համար բաղադրիչների և նյութերի մաքսատուրքերը չեղյալ հայտարարելու առաջարկով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:


«Արժե մտածել տնտեսական և սոցիալապես կարևոր ոլորտների համար բաղադրիչների և նյութերի մաքսատուրքերը նվազեցնելու կամ զրոյացնելու մասին: Այդպիսով, օժանդակել մեր երկրների արդյունաբերական արտադրությանը, տնտեսության այն հատվածներին, որոնք առավելապես տուժել են համաճարակի հետևանքով», - ասել է Պուտինը ԵԱՏՄ առցանց գագաթնաժողովի ժամանակ:


Նա պարզաբանել է, որ խոսքը, հիմնականում, օդային տրանսպորտի, զբոսաշրջության, հյուրանոցային բիզնեսի, զվարճանքի և ժամանցի, սննդի ոլորտների, մշակույթի և սպորտի մասին:


Ռուսաստանի նախագահը համաձայն է նաև «կանաչ միջանցքների» գաղափարի ընդլայնման հետ, որը միտված է հեշտացնել ապրանքների տեղաշարժը ԵԱՏՄ տարածքում կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ:

Cookie-ֆայլերը որևէ առնչություն չունեն անձանց տեղորոշելու հետ. Toyota Երևան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար