24.11.2024
Հայաստանում կորոնավիրուսից ևս երկու մահ է արձանագրվել
prev Նախորդ նորություն

Ժամը 11:00-ի դրությամբ Արցախում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 15,2%-ը

Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 11:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 15 հազար 771 ընտրող (ընտրողների 15, 2%-ը):


Այս մասին տեղեկացրել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը։


Նա նշել է, որ Ստեփանակերտ քաղաքում 39003 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 4324 ընտրող կամ ընտրողների 11.1 %-ը, Ասկերանի շրջանում՝ 11925 ընտրողից՝ 2313 ընտրող կամ ընտրողների 19.4%-ը, Հադրութի շրջանում՝ 8521 ընտրողներից 1811 ընտրող կամ ընտրողների 21.3%-ը, Մարտակերտի շրջանում՝ 13 հազար 26 ընտրողներից 2312-ը կամ 17.7%-ը, Մարտունու շրջանում՝ 17 հազար 228 ընտրողներից 3066 ընտրող կամ 17.8%-ը, Շահումյանի շրջանում 2100 ընտրողներից 340 ընտրող կամ ընտրողների 16,2%-ը, Շուշիի շրջանում՝ 3906 ընտրողներից՝ 547 ընտրող կամ ընտրողների 14%-ը, Քաշաթաղի շրջանում` 7096 ընտրողներից 1008 ընտրող կամ ընտրողների 14,2%-ը։ Երևանի մեկ տեղամասում՝ 832 ընտրողից 50 ընտրող կամ ընտրողների 6%-ը, հայտնում է Արցախպրեսը։


Տեղեկացնենք, որ ընտրողների ընդհանուր թիվը 103 հազար 637 է։