24.11.2024
Ունենք հնարավորություն՝ ջարդելու համաճարակի ողնաշարը. Փաշինյանը նոր թվեր է ներկայացրել
prev Նախորդ նորություն

Հայաստանում կորոնավիրուսից ևս երկու մահ է արձանագրվել

Ապրիլի 13-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք։


Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ներկայացրել է մանրամասներ.


«65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն»,- Facebook-ի իր էջում գրել է խոսնակը։


Ապրիլի 14-ի դրությամբ Հայաստանում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 28 նոր դեպք և 54 առողջացածներ։