Ունենք հնարավորություն՝ ջարդելու համաճարակի ողնաշարը. Փաշինյանը նոր թվեր է ներկայացրել
Ունենք հնարավորություն՝ ջարդելու համաճարակի ողնաշարը: Ապրիլի 14-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 28 նոր դեպք, 54 անձ առողջացմամբ դուրս է գրվել: Երկու մահվան դեպք է գրանցվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով, առաջին անգամ մեր ակտիվ դեպքերի թիվը ոչ թե աճել է, այլ նվազել, քանի որ առողջացածները գրեթե երկու անգամ գերացել են վարակման նոր դերպքերի քանակին:
«Այսօր առաջին անգամ առողջացած անձանց թիվը գրեթե կրկնակի անգամ գերազանցում է նոր հիվանդների թիվը, իսկ մահացածության ցուցանիշը 70-ից բարձր տարիքային խմբում է գրանցվում: Մենք հնարավորություն ունենք ջարդելու հիվանդության ողնաշարը», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ապրիլի 13-ին 685 թեստ է իրականացվել, որից դրական արդյունքով՝ 28-ը:
«Այսօր ունենք 786 ակտիվ դեպք, այսինքն՝ ակտիվ դեպքերի որոշակի նվազում կա: Մենք նաեւ 2 մահվան դեպք ենք ունեցել, սակայն այստեղ էլ կարեւոր է նշել մահացածության շեմը, որը 70-ից բարձր տարիքային խմբում է», - ասաց նա:
Վարչապետը խոսեց նաև ռիսկերի մասին, քանի որ պարետի որոշմամ թույլատրվել են որոշակի տնետսական գործունեության տեսակներ: «Ես կոչ եմ անում, հորդորում եմ գործատուներին հատուկ միջոցառումներ ձեռնարկել: Եղանակները լավանում են, իսկ դա կարող է լավ անդրադառնալ համավարակի տարածումը կանխելու վրա», - ասաց նա՝ հավելելով, որ տեսչական մարմինները ուսումնասիրություններ կիրականացնեն այն գործատուների շրջանում, որտեղ աշխատանքները սկսվում են՝ պարզելու համար, թե ինչ միջոցառումներ են իրականացվում:
«Լավ լուրերից պետք է ոչ թե մեր զգոնությունը թուլանա, այլ պետք է մեր զգոնությունը եռապատկվի, քառապատկվի»,-նշեց վարչապետը: