19.04.2025
Գյումրիի 102 ռուսական ռազմաբազայում հրդեհ է բռնկվել
prev Նախորդ նորություն

Անհայտ անձը կրակել է դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատուհանի ուղղությամբ

Անհայտ անձը ապրիլի 14-ի ժամը 01:20-ի սահմաններում կրակոց է արձակել դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատուհանի ուղղությամբ։


ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նշված ժամին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Օրբելի փողոցում գտնվող իր բնակարանի պատուհանի ուղղությամբ կրակոց են արձակել, և փամփուշտը մտել է բնակարան։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 1։20 անհայտ անձը անհայտ զենքով մեկ անգամ կրակել է նշված բնակարանի ուղղությամբ։


Փամփուշտը հայտնաբերվել է, նշանակված է համալիր փորձաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ կատարողի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Վրեժ Աղաջանյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար