24.11.2024
Վրեժ Աղաջանյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ
prev Նախորդ նորություն

Վճարել հարկերն ու զերծ մնալ անօրինական գործողություններից. Անանյանի հորդորը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում հերթական անգամ կոչ է անում դրսևորել օրինապահ հարկ վճարողի վարքագիծ և զերծ մնալ կասկածելի կամ օրենսդրությունից չբխող վարքագծի դրսևորումից:


Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.


«Պարբերաբար իրականացվող մշտադիտարկման, ինչպես նաև առկա վերլուծական ու հսկողական գործիքակազմի կիրառման արդյունքում, առանձին հարկ վճարողների մոտ մենք ականատես ենք լինում այնպիսի վարքագծի, երբ հարկ վճարողները գնում են առերևույթ կեղծիքի, որպեսզի դառնան ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելուն միտված այս կամ այն միջոցառման շահառու, կամ հարկային մարմին ներկայացվող հաշվարկ-հաշվետվություններում գիտակցաբար թերի են հայտարարագրում իրենց հարկային պարտավորությունները։


Այսպիսով, կրկին վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հսկողական գործիքակազմն առավել քան բավարար է նման վարքագիծը հայտնաբերելու և պատասխանատվության միջոցներ կիրառելու համար։ Հիշեցնում եմ, որ չնայած ստեղծված բարդ իրավիճակին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն բնականոն կերպով շարունակում է ամենօրյա աշխատանքը՝ իրականացնելով հարկային և մաքսային հսկողություն։


Հարգելի հայրենակիցնե՛ր, հաշվի առնելով վերոգրյալը, կրկին հորդորում եմ դրսևորել օրինապահ հարկ վճարողի վարքագիծ և զերծ մնալ կասկածելի կամ օրենսդրությունից չբխող վարքագծի դրսևորումից։ Միաժամանակ, հաշվի առնելով համաճարակի տարածման հետևանքով տիրող ծանր իրավիճակն ու դրանից բխող անխուսափելի հետևանքները, ՀՀպետական եկամուտների կոմիտեն, ձգտելով ամուր պահպանել ձեռք բերված սերտ համագործակցությունն ու փոխվստահությունը, պատրաստակամություն է հայտնում իր հայեցողական լիազորությունների շրջանակներում ընդառաջել հարկային պարտավորությունները ճիշտ և ինքնուրույն հայտարարագրած հարկ վճարողներին՝ պարտավորությունների մարման ժամանակացույցեր կնքելու, գանձման վարույթներ և արգելանքներ չկիրառելու, ինչպես նաև օրենքով վերապահված այլ գործիքներ օգտագործելու միջոցով»։