12.02.2026
ՀՀ ներկայացուցիչը՝ Տրանսիլվանիայում Գեղարվեստական տպագրության բիենալեի ժյուրիի կազմում
prev Նախորդ նորություն

Արայիկ Հարությունյանը՝ Արցախի չորրորդ նախագահ

Նախնական արդյունքներով Արցախի նախագահի ընտրության երկրորդ փուլում քվեարկությանը մասնակցածների 87 տոկոսն իր ձայնը տվել է Արայիկ Հարությունյանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը:


Արցախի ԿԸՀ տվյալներով, ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 47050 ընտրող (ընտրողների 44,9 տոկոսը):


VERELQ-ը հիշեցնում է, որ երկրորդ փուլ էին անցել Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը: Վերջինս հայտարարել էր, որ բոյկոտում է երկրորդ փուլը:


 

Արցախը մեկ անգամ ևս ապացուցեց, որ կայացած երկիր է․ ՀՀ նախագահ
Հաջորդ նորություն next
 ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը
12.02.2026
ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը