19.04.2025
ԱՄՆ-ում ապրիլի 24-ին Ցեղասպանությանը նվիրված բոլոր միջոցառումները չեղարկվել են
prev Նախորդ նորություն

Հայաստանում կորոնավիրուսի վարակման 921 դեպք է հաստատվել

Հայաստանում ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնոավիրուսային հիվանդության 28 նոր դեպք:

Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը այս պահին կազմում է` 921:


Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ վիճակագրությունից դուրս էին մնացել հաստատված 12 դեպք, որոնք արձանագրվել են վերջին 40 օրվա ընթացքում, երբ վիճակագրությունը չէր վարվում էլեկտրոնային համակարգի միջոցով: Այս պահին համակարգը ավտոմատացված է և վիճակագրական տվյալները մարդկային գործոնով պայմանավորված չեն:


«Նախարարության սկզբունքը մնում է նույնը` լինել բաց և թափանցիկ, ինչի համար էլ ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումը:


Ապրիլի 9-ի դրությամբ ունենք նաև մահվան նոր դեպք: 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ»,- գրել է Նիկողոսյանը։

Բանկային արձակուրդներ և բաշխված միլիարդներ. Փաշինյանը՝ հակաճգնաժամային ծրագրի մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար