5.04.2026
Հայաստանում կորոնավիրուսի վարակման 921 դեպք է հաստատվել
prev Նախորդ նորություն

Բանկային արձակուրդներ և բաշխված միլիարդներ. Փաշինյանը՝ հակաճգնաժամային ծրագրի մասին

Այս պահի դրությամբ կառավարության հակաճգնաժամային միջացառումների շրջանակում արդեն իսկ բաշխվել է 3,6 մլրդ դրամ: Այդ մասին նախքան կառավարության ապրիլի 9-ի նիստի մեկնարկը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ թիվը նախատեսված սոցիալական աջակցության ողջ փաթեթի 10 տոկոսից էլ պակաս է:


«Այն լրացվելու է», - վստահեցրեց Փաշինյանը՝ նկատելով, որ կառավարությունն արդեն իսկ հրապարակել է այն էլեկտրոնային պատուհանը, որով քաղաքացիները կարող են ստուգել՝ արդյոք իրենք տվյալ սոցիալական ծրագրերի շահառու են, թե ոչ: Նա տեղեկացրեց, որ այս օրերին շատ քաղաքացիներ իրենց անունները չեն գտել, քանի որ բազան թարմացվում է: «Բազան ամենաուշը հաջորդ շաբաթվա սկզբին կամբողջանա և աջակցության փաթեթները հասանելի կլինեն բոլոր շահառուներին», - նկատեց վարչապետը:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև հրապարակեց թվեր բանկային արձակուրդների մասին: «ՀՀ առևտրային բանկերն արդեն իսկ 250 հազար քաղաքացիների տրամադրել են վարկային արձակուրդ՝ 9,3 մլրդ դրամի չափով: «Վարկային արձակուրդ է տրամադրվել նաև 5300 իրավաբանական անձանց 15,4 մլրդ դրամի չափով: Այս որոշումները կայացվել են առանց որևէ վարչական ներգործության կառավարությա կողմից», - ասաց նա՝ նշելով, որ ճգնաժամի մեկնարկին շատ ուժեր մեզ փորձում էին դրդել, որպեսզի գործադիրը վարչական որոշում կայացնի և այն պարտադրվի բանկերին:


Ըստ Փաշինյանի կայուն է վիճակը նաև ֆինանսական շուկայում, որի մասին վկայում է արտարժույթի շուկայի հանդարտ վիճակը: «Մի քանի օրվա լարվածությունից հետո արտարժույթի շուկան գտնվում է շատ հանդարտ վիճակում: Ընդհակառակը, վերջին օրերին բանկային ավանդների աճի որոշակի միտում է նկատվում: Ընդ որում կան արդեն դեպքեր, երբ քաղաքացիները դոլարային ավանդները փոխարկում են դրամային ավանդների», - եզրափակեց Փաշինյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ կառավարությունը հակաճգնաժամային ինը միջոցառումներ է իրականացնում, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 150 մլրդ դրամ:

Խախտումներ բուսաբանական այգու հողատարածքների վարձակալության գործընթացներում
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար