24.11.2024
ՌԴ-ից ՀՀ վերադարձողների համար նախատեսված երկրորդ չարտերային չվերթը կկայանա այսօր
prev Նախորդ նորություն

Տնտեսական և սոցիալական աջակցություն. որքա՞ն գումար է արդեն բաշխվել

Կառավարության ընդունած 9 միջոցառումների շրջանակներում՝ երեկվա դրությամբ 2 միլիարդ 353 միլիոն դրամ տնտեսական եւ սոցիալական աջակցություն է բաշխվել իրավաբանական եւ ֆիզիկական անձանց:


Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ կառավարությունը մշակել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմացնելու ծրագրեր:


Մասնավորապես, կառավարության կողմից աջակցություն կստանան.



  • Մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող այն ընտանիքները, որոնցում ծնողները 2020թ-ի մարտի 12-ից մինչև մարտի 31-ը գրանցված աշխատանք չեն ունեցել, նպաստառու չեն եղել, չեն ունեցել ԱՁ: Յուրաքանչյուր երեխայի համար կստանան 26 500 դրամ միանվագ աջակցություն:


  • Մինչև 14 տարեկան այն երեխաներ ունեցող ծնողները (կամ ծնողը) եղել են գրանցված աշխատողներ և ազատվել են աշխատանքից մարտի 13-ից 25-ը ընկած ժամանակահատվածում և չեն անցել այլ աշխատանքի: Յուրաքանչյուր երեխային՝ 100,000 դրամ։


  • Գրանցված աշխատողները մասնավոր սեկտորում ( առնվազն հունվարի 1-ից մինչև մարտի 13-ը), որոնք ազատվել են աշխատանքից մարտի 13-ից 30-ն ընկած ժամանակահատվածում։ Յուրաքանչյուր քաղաքացուն՝ 68,000 դրամ։


  • Հղի կանայք, ովքեր մարտի 30-ի դրությամբ չեն աշխատում կամ այն հղի կանայք, ում ամուսինը եղել է գրանցված աշխատող և աշխատանքից ազատվել է մարտի 13-ից 30-ն ընկած ժամանակահատվածում: Յուրաքանչյուր կնոջը միանվագ նպաստ՝ 100,000 դրամ։


  • Գրանցված աշխատողները, ովքեր մարտի 13-ից 30-ն ընկած ժամանակահատվածում աշխատել են «տուժած» ոլորտներում (հյուրանոցային և հյուրատնային, հանրային սննդի, զբոսաշրջային, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների, մանրածախ առևտրի ծառայություններ):