16.04.2025
Փաշինյանն ակնկալում է, որ Պուտինը կմիջամտի գազի սակագնի թանկացման հարցին
prev Նախորդ նորություն

ՌԴ-ից ՀՀ վերադարձողների համար նախատեսված երկրորդ չարտերային չվերթը կկայանա այսօր

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երկրորդ չարտերային թռիչքը (WZ4323) «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի ապրիլի 7-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 15։40-ին։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։


«Նշյալ թռիչքով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները:


Թռիչքի համար համապատասխան տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի N94 տոմսարկղից (ապրիլի 7-ին, ժամը՝ 09:30-ից սկսած):


Ավիատոմսերի հետ կապված հարցերով կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝
Մոսկվա: +7-925-009-92-08, +7-926-618-29-18


Ընդգծենք, որ վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի․ այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր»,- ասված է գրառման մեջ:

Տնտեսական և սոցիալական աջակցություն. որքա՞ն գումար է արդեն բաշխվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան