Նախօրեին հայտնի դարձավ, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Մամուլը շրջանառում էր, թե զինծառայողը իրեն ամրակցված զենքով է հեռացել, սակայն Ոստիկանությունը դա հերքեց: Քիչ առաջ ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից VERELQ-ին փոխանցեցին, որ պայմանագրային զինծառայողը նախօրեին հայտնաբերվել է Երևանում և փոխանցվել ռուսական ռազմաբազային: