28.03.2024
Դեմոկրատ կոնգրեսականները Թրամփին պաշտոնանկ անելու մասին լսումներ անցկացնելու կոչ են անում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թրամփը հայտարարել է, որ իր շնորհիվ ՆԱՏՕ-ն հիմա միլիարդավոր դոլար է ստանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ջանքերի շնորհիվ ՆԱՏՕ անդամ երկրները սկսել են զգալիորեն ավելի շատ ծախսել իրենց պաշտպանունակության ամրապնդման վրա, իսկ դաշինքն այժմ «միլիարդավոր ու միլիարդավոր» դոլար է ստանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Այս շաբաթ ավարտված իր ասիական շրջագայության արդյունքներին նվիրված ելույթում նա հիշեցրել է նաեւ ավելի վաղ կատարած Եվրոպա այցելության մասին. «Բրյուսելում ես ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին կոչ արեցի ավելի մեծ ջանքեր ներդնել մեր կարեւորագույն դաշինքի համար, որի հետեւանքով անդամ երկրները մեծացրել են իրենց ավանդը»,- նշել է Թրամփը:

«Այս նախաձեռնության շնորհիվ միլիարդավոր ու միլիարդավոր դոլարներ են մուտք արվել: Հավատացեք, ՆԱՏՕ-ն շատ գոհ է Դոնալդ Թրամփից եւ իմ արածից»,- ամփոփել է ԱՄՆ նախագահը:

ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. Ադրբեջանը չհաջողեց
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար