25.11.2024
Ամերիկացիների կեսից ավելին Դոնալդ Թրամփին նախագահի պաշտոնի համար ոչ հարմար են համարում
prev Նախորդ նորություն

Դեմոկրատ կոնգրեսականները Թրամփին պաշտոնանկ անելու մասին լսումներ անցկացնելու կոչ են անում

Դեմոկրատ կոնգրեսականների խումբը Կոնգրեսին` Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու մասին լսումներ անցկացնելու կոչ է անում, գրում է Politico-ն:

Վեց կոնգրեսական նախագահին պաշտոնանկ անելու վերաբերյալ 5 հոդվածի ներմուծման մասին բանաձեւ են ստորագրել:
Դեմոկրատները Թրամփին մեղադրում են ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմիի պաշտոնանկության կապակցությամբ արդարադատությանը խոչընդոտելու, Սահմանադրության հոդվածի խախտման՝ իր ձեռնարկություններից եկամուտների ստացման համար, դաշնային դատական համակարգի ու մամուլի ազատությանը խոչընդոտելու մեջ:


«Մենք կոչ ենք անում Կոնգրեսին իմպիչմենտի մասին լսումներ սկսել», - ասել է կոնգրեսական Սթիվ Կոհենը: