21.03.2026
Ճապոնիայի դեսպան. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը միայն երկու կողմերի միջև բարդ է
31.05.2017
Ճապոնիայի դեսպան. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը միայն երկու կողմերի միջև բարդ է

Ճապոնիան սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Այս մասին ԱՊԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Ճապոնիայի դեսպան Տերույուկի Կատորին: «Ճապոնիան սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և ակնկալում է միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված խաղաղ կարգավորում»,- ասել է դեսպանը:  Նրա կարծիքով, ղարաբաղյան հակամարտությունը չի հանդիսանում կոնֆլիկտ, որում ներգրավված են միայն երկու կողմերը: «Այս հարցին հարկավոր է մոտենալ տարածաշրջանային խնդիրների և գեոպոլիտիկայի կոնտեքստից: Կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը միայն երկու կողմերի միջև շատ բարդ է: Դրա կարգավորման համար հարկավոր է համագործակցել այն պետությունների հետ, որոնք կապ ունեն հակամարտությանը, հարևան երկրների և միջազգային կազմակերպությունների հետ»,- հավելել է դեսպան Կատորին: