Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է երկրի արտաքին պետական պարտքի և պետության կողմից վերցված վարկերի պարտավորությունների չափը. 2017 թվականի հուլիսի 31-ի դրությամբ դրանք կազմում եմ 4.9 մլրդ դոլար: Ամենից շատ հարևան երկիրը պարտք է Գերմանիային՝ $284 մլն, երկրորդ տեղում Ճապոնիան է, որին Վրաստանը պարտք է $208 մլն, երրորդ տեղում է Ֆրանսիան՝ շուրջ $114 մլն: Այս մասին փոխանցում է Բիզնես-Գռուզիան: Վրաստանը պարտք է նաև հարևաններին, այդ թվում՝ Հայաստանին: Ամենից մեծ պարտքը Ռուսաստանի Դաշնությանն է՝ 75 մլն դոլար, Թուրքիային՝ 18 մլն դոլար, Ադրբեջանին՝ 9 մլն 342 հազար դոլար: Հայաստանին Վրաստանի պարտքը կազմում է 11 մլն դոլար: