8.12.2023
Թուրքիան ուժեղացնում է ռազմական ներուժը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԱՄՆ-ն եւ Եվրոպան խախտել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը. Զարիֆ

ԱՄՆ-ն եւ Եվրոպան խախտել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) , եվրոպական երկրները դա արել են Վաշինգտոնի պատճառով: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ըստ նրա, այս պահի դրությամբ երկու խումբ խախտել է ԳՀՀԾ-ն՝ ամերիկացիներն ու եվրոպացիները: «Ամերիկացիները՝ Վաշինգտոնի քաղաքականության պատճառով, եվրոպացիները՝ ԱՄՆ քաղաքականության պատճառով: Եվրոպացիները մի շարք հարցերում ԱՄՆ քաղաքականության պատճառով չեն կարողացել կատարել ԳՀՀԾ-ի շրջանակներում իրենց ստանձնած պարտավորությունները, հատկապես՝ բանկային հարաբերությունների ոլորտում», - ասել է Զարիֆը:


Նա նշել է, որ այդ պատճառով ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ եվրոպացիներն իրավունք չունեն միջուկային գործարքի մասով պայմաններ առաջարկել այն երկրներին, որոնք լիովին իրականացնում են ԳՀՀԾ-ն:

Ռոհանին Դամասկոսի դիրքերի ամրապնդման մասին է խոսել
Հաջորդ նորություն next
 Բաքվում երկրաշարժ է եղել. զգացվել է նաև Հայաստանում
07.12.2023
Բաքվում երկրաշարժ է եղել. զգացվել է նաև Հայաստանում