25.11.2024
Նոր ընտրակարգն ապահովելու է Էրդողանի հաղթանակն առաջին փուլում
prev Նախորդ նորություն

Թուրքիան ուժեղացնում է ռազմական ներուժը

Թուրքիան շարունակում է ավելացնել զենքերի արտահանումը։ Նախորդ տարվա համեմատ ռազմական արդյունաբերության արտադրանքի արտահանումն ավելացել է 16,6%-ով ու կազմել 258,9 միլիոն դոլար։

Թուրքական «Nurol Makina» ընկերությունը սկսել է մշակել «Ejder Yalçın 4x4» զրահամեքենաների համար նոր տեխնոլոգիա, որը կարող է գործել առանց անձնակազմի։ Թուրքիայում մշակվում են նաև ANKA անօդաչուները, «UKTK» հակատանկային համակարգը, ինչպես նաև Թուրքիան սկսել է երրորդ սուզանավի` «Murat Reis»–ի շինարարությունը։

Թուրքիայում այս պահին իրականացվում է «ALTAY» տանկերի շինարարությունը, ինչպես նաև «Ejder Yalçın 4x4», «Cobra II», «Kirpi» զրահամեքենաների արտադրությունը։