Նոր ընտրակարգն ապահովելու է Էրդողանի հաղթանակն առաջին փուլում
Արդարություն և զարգացում կուսակցության և Ազգային շարժում կուսակցության միջև միության ստեղծումը, որը կոչվելու է Ժողովրդական կոալիցիա, ուղղված է Էրդողանին առաջին փուլում հաղթանակ ապահավելուն։ Իսկ ազգայնական շարժմանը հնարավորություն մուտք գործել խորհրդարան` Արդարություն և զարգացում կուսակցության «հովանու» ներքո։
Նշվում է, որ քվեաթերթիկում կոալիցիայում գտնվող կուսակցությունները չեն նշվելու, որպես միություն, այլ գտնվելու են առանձին վանդակներում. եթե ընտրողը սխալմամբ նշում կատարի երկուսի դիմաց, ապա երկուսն էլ ձայներ կստանան։
Բացի այդ, ընտրատեղամասերի նախագահ է նշանակվելու կառավարության կողմից ընտրված պետական ծառայողը։
Այդ համակարգը ստեղծվել է, որպեսզի խորհրդարանից դուրս թողնեն քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը։ Բացի այդ, այն ստիպելու է Ժողովրդա–հանրապետական կուսակցությանը միավորվել ավելի փոքր կուսակցությունների հետ, օրինակ «Լավ կուսակցության»( Demokrat Parti или İyi Parti):