Այսօր Աֆրինում ենք, վաղը՝ Մանբիջում, մյուս օրը՝ Իրաքի սահման կհասնենք. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ն պատրաստ է «մաքրել» ահաբեկիչներից սիրիական Մանբիջը, այս մասին գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը:
«Այսօր Աֆրինում ենք, վաղը՝ Մանբիջում, մյուս օրն էլ Եփրատի արևելքից մինչև Իրաքի սահման ամբողջ տարածքը կմաքրենք ահաբեկիչներից: Մեր նահատակների արյունը գետնին չի մնա, նրանց հերոսությունները զուր չեն անցնի», - ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը, ակնարկելով ԱՄՆ-ին, խոսել է նաև քրդական ջոկատներին աջակցող ուժերի մասին՝ պնդելով, որ Թուրքիայի դեմ «դավաճանական» գործարքներ են կնքվում:
«Մենք այդ ահաբեկիչներից էլ, նրանց աջակիցներից էլ պատասխան ենք պահանջելու մեր ամեն մի նահատակի համար: Մենք շատ լավ գիտենք, թե ինչ դավաճանական գործարքներ են կնքվում այնտեղ: Սակայն Թուրքիան ի զորու է խախտել նրանց պլանները», - հայտարարել է Էրդողանը: