Ռոհանին Դամասկոսի դիրքերի ամրապնդման մասին է խոսել
Դամասկոսի դիրքերի ամրապնդումը Սիրիայում ճգնաժամից դուրս գալու միակ ելքն է: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Դամասկոսում ճգնաժամը լուծելու այլ միջոց չկա, քան Դամասկոսում կենտրոնական իշխանությունը ամրապնդելը», - ասել է Ռոհանին, որի խոսքերը հրապարակվել են նախագահի աշխատակազմի կայքում:
Նա նաեւ նշել է, որ Սիրիայում ահաբեկչությունը լիովին ոչնչացված չէ եւ սպառնում է այլ երկրներին:
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011-ի մարտից: ՄԱԿ տվյալներով՝ այս ընթացքում զոհվել է ավելի քան 220 հազար մարդ: Կարգավորման շուրջ բանակցությունները կատարվում են Աստանայի եւ Ժնեւի հարթակներում: Հունվարի 30-ին Սոչիում տեղի ունեցավ Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսը: