22.11.2024
Ադրբեջանում Բելառուսի դեսպանը զբաղված է գուշակություններով
prev Նախորդ նորություն

Ֆրանսիական Բուկ-Բել-Էր քաղաքի պատվիրակություն Արցախում է․ հանդիպում ԱԳՆ-ում

Մարտի 5-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ֆրանսիական Բուկ-Բել-Էր քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Ռիշար Մալիեի գլխավորությամբ։


Ինչպես հայտնում են Արցախի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ Մասիս Մայիլյանը երախտագիտություն է հայտնել Ռիչարդ Մալիեին` Ասկերան քաղաքի հետ ապակենտրոնացված համագործակցության հաստատման եւ զարգացման հարցում սկզբունքային եւ հետեւողական դիրքորոշման համար։


Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Արցախի եւ Ֆրանսիայի քաղաքների միջեւ համագործակցությունը Արցախի Հանրապետության՝ միջազգային կապերի զարգացմանն ուղղված քաղաքականության կարեւոր բաղադրիչներից մեկն է։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանն ընդգծել է Արցախում ֆրանսախոսության զարգացման կարեւորությունը՝ ֆրանսերենին եւ ֆրանսիական մշակույթին հաղորդակից լինելու համար պայմանների ստեղծման տեսանկյունից:


Բուկ-Բել-Էրի քաղաքապետը, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել՝ ընդլայնելու երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունները։ Այս համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության գործնական ասպեկտների եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացման վերաբերյալ:


Ասկերանի եւ Բուկ-Բել-Էրի միջեւ բարեկամության հռչակագիրը ստորագրվել է 2014 թ. նոյեմբերի 19-ին։