8.06.2025
Մամեդյարով. Բաքուն և Երևանը կշարունակեն ինտենսիվ բանակցությունները ընտրություններից հետո
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում Բելառուսի դեսպանը զբաղված է գուշակություններով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիս-հունիս ամիսներին կայցելի Բելառուս: ԱՊԱ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչը:


Դեսպանը նշել է, որ այցի շրջանակներում ծրագրվում է 7-10 պաշտոնական փաստաթղթերի ստորագրում, որոնք առնչվում են տարբեր ոլորտների: Այցի ժամկետները ճշգրտվում են դիվանագիտական խողովակներով: 


Նշենք, որ նման հայտարարությունը երրորդ երկրի դեսպանի շուրթերից, մեղմ ասած, զարմանք է առաջացնում, քանի որ հայտնի է, որ ապրիլին Ադրբեջանում կայանալու են արտահերթ նախագահական ընտրություններ:


Նման մակարդակում արված հայտարարությունը վկայում է, որ Բելառուսում այլ տարբերակ, քան այն, որ Իլամ Ալիեւը կպահպանի իշխանությունը, չի դիտարկվում... կամ դեսպանը պարզապես զբաղված է քաղաքական գուշակություններով:

Ֆրանսիական Բուկ-Բել-Էր քաղաքի պատվիրակություն Արցախում է․ հանդիպում ԱԳՆ-ում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին