Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացատրել է, թե ինչու են իրենք Ռուսաստանից գնել C-400 զենիթահրթիռային համակարգեր՝ լինելով ՆԱՏՕ-ի անդամ: «Այդ զինատեսակը ՆԱՏՕ-ի անդամ երկրները մեզ հրաժարվեցին տալ: Դե մենք էլ մեր գլխի ճարը պետք է տեսնեինք: Մեր երկրի անվտանգության տեսանկյունից այդ զինատեսակը մեծ կարևորություն ունի», - ասել է Էրդողանն ամերիկյան PBS NewsHour հեռուստածրագրին տված հարցազրույցում: Նշենք, որ օրեր առաջ ԱՄՆ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայի և Ռուսաստանի միջև C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին պայմանագրի կնքման առնչությամբ: