Թուրքիան ու Սիրիան հայտնվել են պատերազմի շեմին այն բանից հետո, երբ սիրիական օդուժն Էլ–Բաբի մոտ հարվածել է թուրքական զինվորներին։ Անկարան հայտարարել է, որ Դամասկոսին կպատասխանի ու դա կարող է այդ հակամարտության մեջ ներքաշել նաև ռուսական զինուժը։ Պետդումայի պատգամավոր, քաղաքագետ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Մոսկվան հետաքրքրված չէ Անկարայի հետ հարաբերությունների սրացմամբ։ Նա նշել է, որ իրենք փորձելու է կանխել այդպիսի բախումները, փոխանցում է ВЗГЛЯД–ը։ Ըստ Զատուլինի, թուրքերը շարունակում են սեփական շահերն ունենալ քրդերով ու թուրքմեններով բնակեցված շրջաններում`համարելով վերջիններիս իրենց համերկրացիներ։ Նոր իրավիճակի լրջության մասին հայտարարել է նաև «Россия – Восток – Запад» կենտրոնի տնօրեն Վլադիմիր Սոտնիկովը։ Նա նշել է, որ Էրդողանը կարող է պատասխանել սիրիական ավիահարվածին`կիրառելով թուրքական օդուժը։Նա նշել է, որ այդպիսի հարվածը կարող է ներքաշել նաև ՌԴ–ին հակամարտության մեջ, որը վերահսկում է սիրիական երկինքը, փոխանցում է «Коммерсантъ»–ը։ Սոտնիկովը հավելել է, որ իրադարձությունների այդպիսի զարգացումը ձեռնտու չէ ոչ Անկարային, ոչ Մոսկվային։