20.04.2025
Այսօր Հայաստանն ավելի հզոր է, ավելի հարուստ, բայց ավելի բեւեռացված. Արմեն Սարգսյան
prev Նախորդ նորություն

Մարզպետները, համայնքնի ղեկավարները պետք է պատասխանատվություն կրեն․ վարչապետը բարկացել է

Կառավարության մարտի 1-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ ոռոգման ջրանցքների մաքրման եւ նորոգման աշխատանքներին:


Կարեն Կարապետյանը նախ նշեց, որ պետք է մաքրվեն ջրանցքները, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ջրանցքներում հիմնականում կուտակված է կենցաղային աղբ: Կուտակված աղբը խոչընդոտում է ջրամատակարարմանը:


Վարչապետը տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, ոստիկանության պետին եւ մարզպետներին հանձնարարեց, իսկ Երեւանի քաղաքապետին առաջարկեց ձեռնարկել համալիր միջոցառումներ աղբ թափելու դեպքերը կանխելու ուղղությամբ: Այդ աշխատանքներում անհրաժեշտության դեպքում էլ կներգրավվեն ոստիկանության ստորաբաժանումների ծառայողները: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին էլ վարչապետն հանձնարարեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը լրամշակել եւ խստացնել ջրանցքներում աղբ թափելու պատասխանատվության աստիճանը:


«Կանալները, խողովակները մաքրել: Բերում են կանալը թափում են, հետ բողոքում են՝ ինչի ջուր չունենք, մարզպետները, համայնքնի ղեկավարները բոլորը պետք է պատասխանատվություն կրեն»,- հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Մարտի 8-11-ն առևտրային բանկերը կաշխատեն. վարչապետը հանձնարարական տվեց
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար