Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դեկտեմբերի 6-7-ը պաշտոնական այց կկատարի Ռուսաստան։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը բանակցություններ կվարի Թուրքիայի վարչապետի հետ։ Վերջիններս կքննարկեն ռուս-թուրքական հարաբերությունները, հատկապես առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը։