Քասեմի. Իրանում մարդու իրավունքների մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցն անհիմն է
Հակազդելով Իրանում մարդու իրավունքների վիճակի մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշի վերջին զեկույցին, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Այս զեկույցն անհավասակշիռ է, պարունակում է բազում սխալներ և ԻԻՀ-ի դիտանկյունից անարժեք է համարվում»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բահրամ Քասեմին ընդգծել է, որ Իրանում մարդու իրավունքների մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցի մշակման ժամանակ օգտագործվել են ոչ հավաստի, սխալ ու միանշանակ որևէ արժեք չներկայացնող տեղեկություններ: Նա ընդգծել է. «Այս զեկույցում անտեսվել են ԻԻՀ-ում մարդու իրավունքների բնագավառում արված քայլերն ու ձեռք բերված առաջընթացը»:
«ԻԻՀ-ն շարունակ հավատացած է եղել, որ այն պայմաններում, երբ աշխարհի շատ տարածաշրջաններ ու Միջին Արևելքի որոշ երկրներ տառապում են այլ երկրների կողմից պարտադրված մարդկային ցավալի ու աղետալի պայմաններից, քաղաքականությունից ազդված նման խաղերի շարունակվելն ու տարբեր երկրներում մարդու իրավունքների քննարկման ժամանակ երկակի ստանդարտների կիրառումը առավել սրում է ՄԱԿ-ի հանդեպ միջազգային հանրության անվստահությունը»,-հավելել է Բահրամ Քասեմին:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «ԻԻՀ կառավարությունը վճռակամ է իսլամական առաջադեմ սկզբունքների և Իրանի սահմանադրության համաձայն, առավել բարձրացնել քաղաքացիական իրավունքների մակարդակը»:
Անտոնիո Գութերեշն ԱՄՆ-ի քաղաքականությունների շրջանակում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին ներկայացրած զեկույցում մտահոգություն է հայտնել, ինչպես ինքն է ասել՝ Իրանում մարդու իրավունքների ոտնահարման կապակցությամբ: