28.07.2025
Հետախուզությունը ստուգում է Թրամփի դստեր մասնակցությունը Trump Organization բիզնեսում. CNN
prev Նախորդ նորություն

Ստավրիդիս. ԱՄՆ–ն իրեն չի կարող թույլ տալ կորցնել Թուրքիան

Սիրիայում ԱՄՆ–ի կարևորագույն ռազմավարական նպատակն` Իսրայելին աջակցելուն զուգահեռ, Թուրքիայի հետ հարաբերությունների պահպանումն է։ Այդ մասին հայտարարել է ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը։

Նրա խոսքով, ԱՄՆ–ն իրեն չի կարող թույլ տալ կորցնել Թուրքիան։ Թուրքերն ունեն ուժեղ և դիվերսիֆիկացված տնտեսություն, երիտասարդ ու աճող բնակչություն` ԱՄՆ–ի կողքին են եղել Երկրորդ համաշխարհայինից հետո ողջ ընթացքում։

Ստավրիդիսը նշել է, որ ԱՄՆ–ի պարտքն է քրդերի առջև մեղմել թուրքական գործողության հետևանքներն Աֆրինում ու թուլացնել լարվածությունը թուրքերի ու քրդերի միջև տարածաշրջանում։

Նա հավելել է, որ ԱՄՆ–ի ռազմավարական նպատակն է Թուրքիայի հետ դաշինքը ՆԱՏՕ–ում։

Զարիֆ. Ծայրահեղականությունը լուրջ սպառնալիք է Միջին Արևելքի համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին