22.12.2024
Պալյանն՝ իր վրա հարձակման մասին. պլանավորված լինչի նախաձեռնություն
05.05.2016
Պալյանն՝ իր վրա հարձակման մասին. պլանավորված լինչի նախաձեռնություն

Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովում անձեռնմխելիության քննարկումների ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո նույն խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Պայլանը մամլո հաղորդագրություն է տարածել։ Պայլանի համոզմամբ՝ տեղի ունեցած հարձակումները նախապես ծրագրված են եղել և ուղղված են եղել իր դեմ՝ իր հայկական ինքնության պատճառով։ Անդրադառնալով այս միջադեպին թուրքական լրատվամիջոցների անդրադարձին՝ Պայլանը շնել է, որ լրատվամիջոցները միտումնավեր խեղաթյուրում են իրականությունը։ Մամլո հաղորդագրության մեջ Կարո Պայլանը դատապարտել է իր հայ ինքնությանն ուղղված ատելության խոսքերը։ Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ հանձնաժողովում տեղի ունեցած հարձակումը պլանավորված լինչի նախաձեռնություն է։ "2016թ․ մայիսի 2-ին Սահմանադրական հանձնաժողովի՝ պատգամավորների անձեռնմխելիության անվավեր ճանաչման մասին սահմանադրական փոփոխության առաջարկի քննարկման ժամանակ տեղի ունեցած բանավեճն ու ծեծկռտուքը նախապես պլանավորված, ծրագրված լինչի նախաձեռնություն է", - նշում է նա, հայտնում է "Ակոս" թերթը։ Քրդական Ժողովուրդենրի դեմոկրատիա կուսկացության անդամ և նույն խմբակցության պատգամավոր Կարո Պալյանն այս տարվա ապրիլի 21-ին թուրքական խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ անհրաժեշտ է խորհրդարանական հանձնաժողով ստեղծել ու հետաքննել 1915-ին Օսմանյան Թուրքիայի խորհրդարանի 7 հայ պատգամավորների կոտորածը։ Պատգամավորի բավական ընդգրկուն եւ համարձակ ելույթը մեծ արձագանք ունեցավ թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում: Լրատվամիջոցների տարածած լուրեր թե Պայլանն է «կրակին յուղ լցրել» և «հրահրել», ԺԺԿ-ի (HDP) պատգամավորներին ներկայացնելով որպես տեղի ունեցած ֆիզիկական բռնության պատճառ, հայազգի պատգամավորը գնահատում է, որպես հրապարակավ իրականության խողաթյուրում։ "Իրականում, նախորդ ծեծկռտուքի հետ կապված Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի՝ «պատգամավորի խորհրդականներն այս բռնության մասն են կազմել» նախադասությանն ի պատասխան ասել եմ՝ «Ո՛չ, մասը չեն կազմել»։ Որևէ հրահրում չի եղել։ Սա տեսնում ենք նաև զեկույցներում", - նշում է ։ «Այնուհետև, ինչպես ակնհայտ երևում է տեսագրության մեջ, ԱԶԿ (AKP) Ստամբուլի պատգամավոր Մեհմեդ Մեթիները հարձակվել է ինձ վրա, որից հետո ծեծկռտուք է սկսել, և ծրագրված լինչ է իրականացվել։ Ֆիզիկական հարձակումը շարունակաբար մեծ չափերի է հասել։ Հարձակման ընթացքում ԱԶԿ պատգամավորները ինձ են մատնացույց արել՝ հնչեցնելով «Եկե՛ք, Կարոն այստեղ է» կոչերը, և շեշտելով իմ հայ լինելը՝ ատելության խոսք պարունակող նախադասություններ են հնչեցրել իմ հասցեին։ Նախորդ շաբաթվանից ի վեր Ժողովուրդների ժողովրդավարական կուսկացության պատգամավորների դեմ հարձակումները շարունակվում են։ Այս ամենի հետ մեկտեղ, հայ լինելուս համար ԱԶԿ պատգամավորների կողմից իմ անձին ուղղված ատելության խոսքերով նախադասություններ են հնչեցվել։ Այս իրավիճակը ապացուցում է, որ հարձակումները ԱԶԿ պատգամավորների կողմից նախապես ծրագրված լինչի նախաձեռնություններ են և ուղղված են իմ անձի, ինքնության դեմ։ Դատապարտու՛մ եմ իմ անձին, ինքնությանն ուղղված ատելության խոսքը և ատելության հանցանքը։ Եկեք չմոռանանք, որ ֆաշիստները վախկոտ են, և միայն խմբակայնորեն ու նենգաբար են հարձակվում», - ասված է Պալյանի հայտարարության մեջ։