21.04.2025
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 3000 կրակոց. շաբաթն առաջնագծում
prev Նախորդ նորություն

Ուղեցույց. Ո՞ր դեղերն են վաճառվում դեղատոմսով, որոնք` առանց

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մարտի 1-ից մի խումբ դեղամիջոցներ դեղատներից բաց են թողնվելու միայն դեղատոմսով:


Օրենքով, հիշեցնենք, կարգավորվում է դեղերի շրջանառությունը Հայաստանում, այսինքն 4500 դեղամիջոցներից 2500-ը այսուհետ բաց են թողնվելու դեղատոմսերով, իսկ 2000-ը կմնան ազատ վաճառքի մեջ։

Այս նորամուծությունը բավականին լուրջ դժգոհություն է առաջացրել հանրության շրջանում, թեև առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը վստահ է, որ այս օրենքը Հայաստանին կմոտեցնի քաղաքակիրթ երկրների շարքին, որտեղ տասնյակ տարիներով դեղամիջոցները կարգավորվում են համապատասխան օրենքներով:


Առաջարկում ենք օգտվել այս ուղեցույց-համակարգից, որտեղ գրառելով դեղամիջոցի անվանումը կարելի է շատ արագ պարզել` այն բաց է թողնվում դեղատոմսով, թե ոչ:

Համակարգը հասանելի է տվյալ հղումով` https://mydrugs.am/#

Հակոբյանը ծաղրեց Ալիևին. 1995-ից Շուշիում չայ են խմել, Սևանում ձուկ որսացել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան