24.11.2024
Ուղեցույց. Ո՞ր դեղերն են վաճառվում դեղատոմսով, որոնք` առանց
prev Նախորդ նորություն

Հակոբյանը ծաղրեց Ալիևին. 1995-ից Շուշիում չայ են խմել, Սևանում ձուկ որսացել

Ադրբեջանի արտաքին քաղաքականության ու հնչող հայտարարություններում լուրջ փոփոխություններ չկան: Նրանք սկսած 1995 թվականից սկսած Շուշիում չայ են խմել: Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:


Հակոբյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աղմկահարույց հայտարարությանը, թե Ադրբեջանի ստրատեգիական նպատակը «Երևան ու Զանգեզուր վերադառնալն է», նշեց.   


«Նրանց թե՛ քաղաքականության, թե՛ հայտարարություններում փոփոխություններ չկան: Սկսած 1995 թվականից Շուշիում չայ են խմել, Սևանում ձուկ են որսացել. ցանկություն ունեն, բայց դա որևէ բան չի նշանակում»:


Հիշեցնենք, Ալիևի այդ հայտարարությունը բացասական արձագանքների արժանացավ ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային հանրության կողմից: Մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Ադրբեջանի նախագահի՝ Երեւանի «վերադարձի» մասին հայտարարությունը չի օգնում հայ-ադրբեջանական լարվածության նվազեցմանը: