Պուտինը հայտարարել է, որ կցանկանար կանխել Խորհրդային Միության փլուզումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Խորհրդային Միության փլուզումը գլխավոր պատմական իրադարձությունն է, որը նա կցանկանար կանխել, հայտնում է Russia Today-ը:
«Խորհրդային Միության փլուզումը»,- ասել է Ռուսաստանի նախագահը Համառուսաստանյան ժողովրդական ճակատի մեդիաֆորումի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ռուսական պատմության ընթացքում որ իրադարձությունը կցանկանար փոխել:
Պուտինը նաև խոստովանել է, որ չէր ցանկանա ապրել այլ պատմական ժամանակաշրջանում:
Ինչպես նշում է lenta.ru-ն, 2005 թվականին Դաշնային խորհրդին ուղղված ուղերձում Պուտինը ԽՍՀՄ-ի փլուզումը բնորոշել է որպես անցած դարի խոշոր աշխարհաքաղաքական աղետ: Նա պարզաբանել է, որ տասնյակ միլիոնավոր իր հայրենակիցներ հայտնվել են երկրի սահմաններից դուրս, ինչը ռուս ժողովրդի համար իրական ողբերգություն է դարձել: