Ադրբեջանն առաջնագծում զրահատեխնիկայի անձնակազմի որակների բարձրացման համար զորավարժություններ է անցկացրել, փոխանցում է Trend-ը: 2016թ.-ի մարտական պատրաստության պլանի համաձայն ճակատամերձ գոտում գտնվող զորամասերում Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ղեկավարությամբ տեղի են ունեցել զորավարժություններ՝ զրահատեխնիկայի անձնակազմի պատրաստության մակարդակի բարձրացման համար: Ռազմական տեխնիկան և անձնակազմն իրականացրել են կրակային վարժություններ ու լուծել իրենց առջև դրված խնդիրները: