21.05.2025
Ադրբեջանի ուղղակի ներդրումները ՌԴ տնտեսության մեջ գերազանցել են մեկ միլիարդ դոլարը
09.12.2016
Ադրբեջանի ուղղակի ներդրումները ՌԴ տնտեսության մեջ գերազանցել են մեկ միլիարդ դոլարը

Ադրբեջանական ուղիղ ներդրումները ՌԴ–ի տնտեսության մեջ գերազանցել են մեկ միլիարդ դոլարը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի փոխնախարար Սահիբ Մամեդովը։ Նա նշել է, որ Ադրբեջանում այս պահին գործում է մոտ 600 ռուսական կապիտալով ընկերություններ։ Ռուսական կողմը վերջին տարիներին Ադրբեջանում ներդրել է ավելի քան երեք միլիարդ դոլար, փոխանցում է Pravda.Ru կայքը։ Ըստ նրա, «Карат Холдинг»–ը այս տարի ՌԴ–ի Եսենտուկի քաղաքում շահագորխման է հանձնել «Источник» հանգստյան տունը, որի արժեքը գերազանցում է $25 միլիոնը։ «Азерсун Холдинг»–ը Կրասնոդարի երկրամասում կառուցել է պահածոների գործարան, որի արժեքը կազմել է $8 միլիոն դոլար, ինչպես նաև թեյի ֆաբրիկա, որի արժեքը կազմում է $3 միլիոն։ Նա նշել է, որ Ադրբեջանի ու ՌԴ–ի միջև զարգանում են կապերը առևտրի, ներդրումային, արդյունաբերության, էներգետիկ, տրանսպորտային և այլ ոլորտներում։ Ըստ Մամեդովի՝ ՌԴ–ն այս պահին զբաղեցնում է Ադրբեջանի երրորդ տնտեսական գործընկերոջ տեղը։