24.11.2024
ՊԵԿ նախագահը՝ Բագրատաշենում. Ֆիզանձանց սահմանահատման գործընթացը տևում է 3-5 րոպե
prev Նախորդ նորություն

Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողը կորել է Գյումրիում

Մամուլում հայտնվել են տեղեկություններ այն մասին, որ ռուսաստանցի զինծառայողը լքել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան և չի վերադարձել: Նա պայմանագրային զինծառայող է, հայտնում է armtimes.com-ը:


ՀՀ ոստիկանությունից փոխանցեցին, որ 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունն ապրիլի 18-ին Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին հաղորդում է ներկայացրել, որ ապրիլի 16-ին՝ ժամը 9․30 սահմաններում, պայմանագրային զինծառայողը դուրս է եկել իր բնակարանից եւ չի վերադարձել:


Լրատվամիջոցները փորձում են պարզաբանումներ ստանալ նաեւ 102-րդ ռազմաբազայի լրատվության հարցերով պատասխանատու Անդրեյ Դոբրոսմիսլովից, բայց դեռ չի հաջողվում: 


Նշենք, որ ոստիկանները եւ ռազմակայանի սպաները Գյումրու տարածքով ընկած փնտրում են զինծառայողին: Ոոստիկանությունից հայտնում են, որ նա զինված չէ:


Armtimes.com-ը գրում է, որ դեպքի վերաբերյալ հավանաբար չի ցանկանում պարզաբանումներ տալ նաեւ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Նա համառորեն չի պատասխանում հեռախոսազանգերին: